
Կառավարման ամբիոնը ստեղծվել է 1996թ-ին:
Ամբիոնի նպատակներն են.
- ապահովել գիտահետազոտական պատշաճ մակարդակ
- մշակել ու առաջնորդվել կառավարման, գործարարության, ֆինանսների իմացության համաեվրոպական չափանիշներին համապատասխան նոր ծրագրերով ու դասավանդման նոր մոտեցումներով, որոնք կնպաստեն ուսանողի կառավարչական և գործարար հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը
- կազմակերպել գիտական սեմինարներ ամբիոնի դասախոսների մասնակցությամբ
- կազմակերպել սեմինարներ, կլոր սեղաններ հասարակական, տնտեսության, բիզնեսի ոլորտի անվանի մարդկանց մասնակցությամբ
- համագործակցել այլ բուհերի համապատասխան ամբիոնների հետ` մշտապես ապահովելով խորհրդատվություն դասավանդվող առարկաների և օգտագործվող դասագրքերի վերաբերյալ:
Կառավարման ամբիոնում դասավանդում են հանրապետության հմուտ դասախոսներ: Ամբիոնը պատրաստում է կառավարման, գործարարության, ֆինանսների ոլորտների անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, ովքեր պատրաստ են հանրապետության և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորներում աշխատանքի անցնելու: Ամբիոնի դասախոսական կազմի ներուժը միտված է ուսուցման այնպիսի գործընթացի ստեղծմանը, որի արդյումքում կապահովվի բանիմաց մասնագետների պատրաստվածության պատշաճ մակարդակ:
Ամբիոնի դասախոսների կողմից դասավանդվող մեթոդաբանությունը կազմված է տեսական մասից, գործնական պարապմունքներից, գործնական խաղերից, լսարանային քննարկումներից և հետազոտական սեմինարներից:
Կառավարման ամբիոնը շնորհում է կառավարման բակալավրի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Երկու ծրագրերն էլ պետականորեն հավատարմագրված են և ընդգրկում են կառավարման, էկոնոմիկայի և բիզնեսի մասնագիտական դասընթացներ:
Ե՛վ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի կառավարում մասնագիտությունը հավատարմագրված է: Ուսանողներն ստանում են պետական նմուշի դիպլոմ:

















