engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Բակալավրիատ

 

Իրականացվում է  բակալավրիատի առկա և հեռակա ուսուցում: Առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, իսկ հեռակա ուսուցմանը` 5 տարի:

 

Մասնագիտացումներն են.

  • Ֆինանսական կառավարում
  • Պետական կառավարում
  • Բիզնեսի կառավարում
  • Միջազգային առևտրի կառավարում

 

Բակալավրիատի բոլոր դիմորդները պետք է ունենան մաթեմատիկայի, հայերենի և անգլերենի իմացություն ավագ դպրոցի XI, XII դասարանի մակարդակով: Այն դիմորդները, ովքեր ընդունելության քննություններից ստանում են 20 միավոր (100 հնարավոր միավորից), ընդունվում են ԵՄՀ:

Դիմորդները պետք է հանձնեն փաստաթղթերի հետևյալ փաթեթը.

  • դիմում-հայտ և դիմորդի փաթեթ
  • դպրոցն ավարտելու ատեստատը կամ ուսումնարանի, քոլեջի, բուհի դիպլոմը (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
  • ուսումնարանի, քոլեջի կամ բուհի դիպլոմի միջուկ (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
  • անձնագրի պատճեն
  • 4 լուսանկար (3x4)
  • 5000 ՀՀ դրամ՝ որպես ընդունելության աշխատանքների կազմակերպման և ծառայությունների մատուցման վարձավճար (անվերադարձ):

Ցանկացած դիմում, որը կընդունվի օգոստոսի 30-ից հետո, կքննարկվի միայն թափուր տեղերի առկայության դեպքում: Դիմորդները մասնակցում են ընդունելության քննություններին, հարցազրույցներին և մշակութային միջոցառումներին՝ ըստ ուսումնական մասի ներկայացրած ժամանակացույցի: Ընդունող հանձնախումբը մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը հայտարարում է  ընդունելության արդյունքները: Ընդունելության նույնիսկ նվազագույն պահանջները բավարարելը չի նշանակում ընդունվել համալսարան:

 

Ընդունելության քննություններն անցկացվում են երկու փուլով` հուլիսի 21-25-ը և օգոստոսի 21-25-ը: Ընդունելության կարգի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք դիմել ԵՄՀ ընդունող հանձնաժողով:

 

Ամբիոնում դասավանդվող առարկաները՝

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Բարձրագույն մաթեմատիկա 1
  • Բարձրագույն մաթեմատիկա 2
  • Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Ինֆորմատիկայի հիմունքներ 1
  • Ինֆորմատիկայի հիմունքներ 2

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Տնտեսագիտության տեսություն 1
  • Տնտեսագիտության տեսություն 2
  • Միկրոէկոնոմիկա
  • Մակրոէկոնոմիկա
  • Վիճակագրության ընդհանուր տեսություն
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Կառավարչական  տնտեսագիտություն
  • Ռազմավարական կառավարում
  • Կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Հարկային և մաքսային գործ
  • Ծառայությունների ոլորտի տնտեսագիտություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

  • Մենեջմենթ 1
  • Մենեջմենթ 2
  • Մենեջմենթ 3
  • Հանրային կառավարման հիմունքներ
  • Մարքեթինգի հիմունքներ
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Բիզնեսի կազմակերպում
  • Առևտրի արվեստ
  • Կոորպորատիվ կառավարում
  • Բանկային կառավարում
  • Զբոսաշրջության հիմունքներ
  • Ֆինանսական կառավարում
  • Ապահովագրական գործ

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կառավարման հոգեբանություն
  • Անշարժ գույքի կառավարում
  • Կառավարչական հմտություններ
  • Ռիսկերի կառավարում
  • Նորամուծությունների  և ներդրումների կառավարում
  • Խաղերի տեսություն
  • Կառավարման սոցիոլոգիա
  • Ծրագրերի կառավարում
  • Միջազգային մենեջմենթ
  • Բանակցությունների արվեստ
  • Ձեռնարկությունների տնտ. անվտանգություն
  • Միջազգային բիզնես
  • Սոցիալական ոլորտի կառավարում
  • Տնտեսական գործունեության վերլուծություն