Հեռակա-հեռավար ուսուցում
ԵՄՀ-ի նպատակներից է հեռակա ուսուցման համակարգում հեռավար կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունավետութունը, նպաստել, որ ուսումնական հաստատությունից հեռու ուսանողները, այդ թվում` լեզվական, առողջական և այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան:
Հեռավար ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, ուսումնական տեսաֆիլմերը, տեսաժապավենները, աուդիո ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և այլն: Անհրաժեշտության դեպքում դասախոսները խորհրդատվություն են անցկացնում այն մարզային կենտրոններում, որտեղ գերակշռում են հեռակա համակարգում սովորող ուսանողները:
Հեռակա ուսուցման համակարգում ուսուցումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսպլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսպլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական /դասախոսի խորհրդատվությամբ/ և ինքնուրույն աշխատանքներ:
Ընդունվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի հետևյալ փաթեթը.
- դիմում-հայտ և դիմորդի փաթեթ
- դպրոցն ավարտելու ատեստատը կամ ուսումնարանի, քոլեջի դիպլոմը (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
- ուսումնարանի կամ քոլեջի դիպլոմի միջուկ (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
- անձնագրի պատճեն
- 4 լուսանկար (3x4)


















