engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Մագիստրատուրա

 

Մագիստրատուրայում ուսուցման տևողությունը 2 տարի է:

Մասնագիտությունը հավատարմագրված է: Ուսանողներն ստանում են պետական նմուշի դիպլոմ:


Մասնագիտացումներն են.

  • Մաքսային գործ
  • Ապահովագրական գործ
  • Աուդիտ
  • Էլեկտրոնային բիզնես

 

Ո՞վ կարող է դիմել.

Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.

  • խորացնել մասնագիտական բազային գիտելիքները
  • ձեռք բերել նոր մասնագիտություն
  • վերապատրաստվել, ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն
  • պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում
  • աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր
  • հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ
  • ԵՄՀ բիզնես ինկուբատորի շրջանակներում սեփական բիզնեսն ստեղծելու հնարավորություն
  • կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի շրջանակներում)
  • աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):

Դասավանդվող առարկաները՝

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Համակարգչային տեխնոլոգիաները կառավարման մեջ
  • Համաշխարհային տնտեսություն
  • Կոորպորատիվ կառավարման արդի հիմնահարցեր
  • Զբոսաշրջության գործի հիմունքներ
  • Ներդրումային քաղաքականություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Ծախսերի հաշվապահություն
  • Ծրագրերի կառավարում 2
  • Ֆինանսական կառավարում 2
  • Ձեռնարկատիրության հիմունքներ
  • Կառավարչական հմտություններ բիզնեսի ոլորտում
  • Կառավարչական հմտությունները հանրային կառավարման ոլորտում
  • Մարքեթինգի կառավարում

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Էլեկտրոնային բիզնես և կոմերցիա
  • Գործառնությունների կառավարում և լոգիստիկա
  • Ծառայությունների ոլորտի մենեջմենթ
  • Հյուրանոցային գործի հիմունքներ
  • Ձեռնարկ. տնտեսական անվտանգության հիմունքներ
  • Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն