engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

"Էլեկտրոնային բիզնես" մագիստրոսական ծրագիր  (երկու տարում երկու դիպլոմ) 

 

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրասիա միջազգային համալսարանի և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարանի համատեղ "Էլեկտրոնային բիզնես" կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրին, որը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) և "ՄԱՅՔՐՈՍՈՖԹ" ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

 

 

 

 

 



 

2011թ. սեպտեմբերից զուգահեռաբար մեկնարկել են “էլեկտրոնային բիզնես” մագիստրոսական ծրագրի երկու ուղղություններ: 

 

 

1. ԵՄՀ “էլեկտրոնային բիզնես” մասնագիտացմամբ (մասնագիտությունը` Կառավարում) մագիստրոսական ծրագիր (միայն ԵՄՀ դիպլոմ)

  • Երկամյա կրթությունը ամբողջությամբ կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությունում
  • Ուսումնառության արդյունքում ուսանողն ստանում է ԵՄՀ պետական դիպլոմ 

 2. ԵՄՀ և Միկոլաս Ռոմերիս համալսարանի կրկնակի դիպլոմի ծրագիր

  • Ուսումնառության երեք կիսամյակը կազմակերպվում է Հայաստանում, իսկ մեկ կիսամյակ ուսանողը հնարավորություն է ստանում անցկացնել Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում
  • Երկու տարվա ուսումնառության արդյունքում ուսանողն ստանում է երկու դիպլոմ` ԵՄՀ եւ Միկոլաս Ռոմերիս համալսարանների 
     

Համալսարանական բիզնես ինկուբատորի շրջանակներում մագիստրոսական ծրագրի շրջանավարտը կարող է սկսել սեփական բիզնեսը`

  • ստանալով անվճար կահավորված  եւ անհրաժեշտ սարքավորումներով ու կապի միջոցներով ապահովված գրասենյակային տարածք
  • ստանալով անվճար հաշվապահական եւ մարքեթինգային խորհրդատվություն ու աջակցություն
  • օգտվելով ԵՄՀ վերապատրաստման ծրագրերից

Բեռնել ծրագրի մանրամասն նկարագիրը 

Բեռնել դիմում հայտը  


 


  Մանրամասների համար կարող եք զանգահարել    29 90 88,   29 90 77,  23 99 89 հեռախոսահամարներով 





Մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմը Լիտվայից

Այլիտա Սկարժասկինե,դոցենտ

Ռիմանթաս Պետրուսկաս, Պրոֆեսոր

Սաուլիուս Նորվայսաս, դոցենտ

 


Մինդուգաս Կիսկիս, պրոֆեսո



 Կիսկինե,

դոցենտ