Էրազմուս Մունդուս

Եվրասիա միջազգային համալսարանը 2011 թ. Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև նույն ծրագրի շրջանակներում կընդունի միջազգային ուսանողների:
Հայաստանից այս տարի հաղթող կոնսորցիումի մեջ ներգրավված են և ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել երեք բուհ, այդ թվում` Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը:
ALRAKIS կոնսորցիումը ներառում է հետևյալ բուհերը.
- Գեորգ-Ավգուստ համալսարան, Գյոթինգեն, Գերմանիա (դրամաշնորհային ծրագրի համակարգող)
- Լուվենի կաթոլիկ համալսարան, Բելգիա
- Վարշավայի Բնական գիտությունների համալսարան, Լեհաստան
- Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա
- Տալլինի համալսարան, Էստոնիա
- Տուշիայի համալսարան, Իտալիա
- Գրացի համալսարան, Ավստրիա
- Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Շվեդիա
- Իլիայի պետական համալսարան, Վրաստան
- Վրաստանի տեխնիկական համալսարան, Վրաստան
- Շոթա Ռուսթավելիի պետական համալսարան, Վրաստան
- Ակակի Ծերեթելիի պետական համալսարան, Վրաստան
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան
- Երևանի պետական համալսարան, Հայաստան
- Եվրասիա միջազգային համալսարան, Հայաստան
- Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստան
- Բաքվի պետական համալսարան, Ադրբեջան
- Կովկաս համալսարան, Ադրբեջան
- Ադրբեջան լեզուների համալսարան, Ադրբեջան
2-րդ գործողության նպատակներն են.
- Նպաստել ուսանողների և դասախոսների շարժունությանն ամբողջ աշխարհում
- Խթանել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային համագործակցությունը՝ հարթելով դասընթացների և որակավորումների միջազգային ճանաչման ուղին
- Բարձրացնել բարձրագույն կրթության սեկտորի դերը` գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման միջոցով
Lot 7 –ը վերաբերվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի քաղաքացիներին:
Տևողությունը` 48 ամիս, 2011թ. հուլիսի 15-ից մինչև 2015թ. հուլիսի 14-ը:
Դիմումների ընդունման ընթացակարգը:
Դիմումների ձևերը տեղակայված են www.alrakis.eu վեբ կայքում:
Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը:
1. Վկայականների և ակադեմիական տեղեկանքների հաստատված պատճենները (անհրաժեշտության դեպքում` անգլերեն թարգմանությամբ)
2. Մոտիվացիոն նամակ
3. ECTS ուսումնական պլանը` հաստատված ուղարկող համալսարանի կողմից, ուսուցման պայմանագիրը (կրեդիտ հավաքող ուսանողների համար բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում)
4. Լեզվի իմացության վերաբերյալ տեղեկանք (ուղարկող հաստատության կողմից տրված տեղեկանքը բավարար է փոխանակման համար: Այն ուսանողները, ովքեր
ցանկություն ունեն ձեռք բերել կրթական աստիճան, հնարավոր է անհրաժեշտության դեպքում հանձնեն TOEFL կամ IELTS)
5. Ինքնակենսագրություն (նախընտրելի է Europass ֆորմատով)
6. Երաշխավորական նամակ
7. Գիտահետազոտական և ուսուցողական ծրագրեր (ասպիրանտների և դոկտորանտների շարժունության համար)
8. Հրավեր-նամակ ընդունող կողմից (ասպիրանտների և դոկտորանտների շարժունության համար)
9. Դասավանդման, հետազոտական աշխատանքների և ուսուցման ծրագիր (անձնակազմի շարժունության համար)
10. Փաստաթղթեր, որոնք հաստատում են թեկնածուի պատկանելությունը ԹԽ3-ին (անհրաժեշտության դեպքում)
Դիմումների ընդունման գործընթացն սկսվում է 2011թ. դեկտեմբերից և կտևի առնվազն 45 օր:
Առաջիկա տեղեկատվական հանդիպումները

















