engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Վերջնարդյունքների վրա հիմ­նված դասընթացի մշակում և կառավարում

 

«Սոցիես» փորձագիտական կենտրոնի, Եվրասիա միջազգային համալսարանի և Երևանի պետական Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի համատեղ նախա­ձեռ­նությամբ ս.թ. հոկտեմբերի 16, 17-ին Ծաղկաձորում կկայանա «Վերջնարդյունքների վրա հիմ­նված դասընթացի մշակում և կառավարում» երկօրյա համաժողովը:


        

 

Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն մաս­նակ­ցելու գործնական աշխատաժողովների (կվարեն փորձագետներ), այլև փոխանակելու դասա­վանդ­ման փորձը, մասնակցելու ընթացիկ քննարկումների, հատուկ ձևաչափով մշակված պաս­տառների ներկայացմանը (անգլ.՝ poster session):

Համաժողովին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատութ­յուններում դասավանդողները, ովքեր

  • ունեն նվազագույնը 0.25 դրույքաչափ ծանրաբեռնվածություն
  • պատրաստ են ընդունելու նոր գաղափարներ
  • համարում են, որ դասախոսակենտրոնից ուսանողակենտրոնի փոխա­կերպ­ված կրթա­կան համակարգերի և դասավանդման փոխներգործուն մեթոդ­ների ձևավորման և կայացման ԺԱՄԱՆԱԿՆ Է
  • անընդհատ վերապատրաստումն ու հարատև կրթությունն ընկալում են որպես մասնագիտական մրցունակության և անձի զարգացման արդիական երաշխիքներ:

 


Դիմելու համար խնդրում ենք դիմում հայտի լրացված տարբերակը ուղարկել sona.balasanyan@yahoo.com, CC: arevik_ohanyan@eiu.am, head_unescoedu@brusov.am էլ. հասցե­նե­րին`վերնագրելով. Application/Your Name/Your Surname (օրինակ. Application/Sona/Balasanyan):

 

________________________________________

 

 

Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության,  ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի աջակցությամբ:

 

        

________________________________________

 

 

Ներբեռնել դիմում հայտը 


Ներբեռնել օրակարգը