engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Սեմինարներ

Եվրասիա միջազգային համալսարանի «Հետազոտության և զարգացման» կենտրոնն  իրականացնում է սեմինարներ, որոնց նպատակներն են՝

  • Կրթել հետազոտությունների գրագետ իրականացմամբ հետաքրքրված անհատների, փոխանցել նրանց հետազոտական հմտություններ
  • Հանրությանը տրամադրել կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների տվյալներ
  • Կենտրոնում իրականացված հետազոտությունների տվյալների տրամադրումը հանրությանը տեղի է ունենում հանրային քննարկումների միջոցով, որոնք իրականացվում են կլոր սեղան-քննարկումների, գիտաժողովների ձևաչափերով: Հանրային քննարկումները տեղի են ունենում հետաքրքրությանը արժանի բազմաթիվ թեմաների շրջանակներում և, հիմնականում, առնչվում են նշված ոլորտներին`
  • գիտության
  • կրթության
  • մարդու իրավունքների
  • մշակույթի
  • աշխատաշուկայի
  • ԶԼՄ-ի

Նման իրադարձությունների կայացման շուրջ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է ԵՄՀ կայքում, իսկ հետազոտական հմտություններ ստանալ ցանկացողները կարող են այցելել ԵՄՀ` «Հետազոտության և զարգացման» կենտրոն կամ էլ. նամակ ուղարկել research@eiu.am հասցեով: