՞Եվրասիա՞ դասընթացների կենտրոն

Եվրասիա դասընթացների կենտրոնը հիմնադրվել է 2010թ. և արդեն հասցրել է որակյալ դասընթացներ մատուցող կենտրոնի համբավ ձեռք բերել: Կենտրոնը կազմակերպում է օտար լեզուների, համակարգչային և բիզնես դասընթացներ: Կենտրոնը կազմակերպում է մասնագիտացված դասընթացներ “Սի-Փի-Էմ’’ (CPM), Ինտեր Ըքաունթ կազմակերպությունների հետ համատեղ՝ ապահովել որակյալ և պահանջված հմտություններ: Դասընթացներին կարող են հաճախել բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Դասընթացները կազմակերպվում են կահավորված եւ անհրաժեշտ սարքավորումներով համալրված լսարաններում:
Առաջին պարապմունքն անցկացվում է անվճար:
- Դասընթացի երկրորդ պարապմունքին կենտրոնի և պարապողի (կամ նրա ծնողի) միջև կնքվում է պայմանագիր, ըստ որի կենտրոնը պարտավորվում է կազմակերպել ուսանողի նախընտրած դասընթացը:
- Լեզուների դասավանդումն իրականացվում է նորարարական` մասնավորապես ինտերակտիվ մեթոդներով, որի ընթացքում կիրառվում են տեսանյութեր, ձայնագրություններ և այլ դիդակտիկ նյութեր:
- Անհատական դասընթացների դեպքում պարապողին հնարավորություն է տրվում ընտրել դասավանդողին:
- Ուսանողը հնարավորություն է ունենում լրացնել բաց թողնված պարապմունքները իր բացակայության մասին կենտրոնին նախապես զգուշացնելու դեպքում:
- Դասագրքերը տրամադրվում են կենտրոնի կողմից:
- Կենտրոնը մշտապես ապահովում է անմիջական շփում ծնողների հետ` նրանց հնարավորություն տալով ներկա գտնվել պարապմունքներին: Այդպիսով ստեղծվում է երկկողմանի վստահություն կենտրոնի և ծնողների միջև:
- Դասընթացները հաջողությամբ ավարտելու դեպքում կենտրոնի կողմից պարապողին տրվում է համապատասխան վկայական:
Մանրամասների համար կարող եք գրել training.center@eiu.am հասցեին կամ զանգահարել (010) 299088, (010) 299077, (010) 239989 (Ներքին՝ 16):
|
|
||



















