Հատուկ դասընթացներ ՀԿ-ների և պետական մարմինների աշխատողների համար
Եվրասիա միջազգային համալսարանը ‘’Սի-Փի-Էմ կոնսալթինգ’’ Լատվիա խորհրդատվական խմբի հետ համատեղ սկսում է նպատակաուղղված դասընթացների անցկացում պետական ոլորտի և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Տրվում է միջազգային հավաստագիր:
Պետական ոլորտի աշխատակիցների համար նախատեսված դասընթացներ
- Պետական ֆինանսների կառավարում
- Ծրագրային բյուջետավորում
- Ռազմավարական գործառնական պլանավորում
- Արդյունքների չափորոշում
- Մոնիտորինգ եւ գնահատում
- Նոր պետական կառավարում
Հասարակական կազմակերպությունների աշխատակիցների համար նախատեսված դասընթացներ
- Արդյունքների չափորոշում
- Բյուջեի վերլուծություն
- Ռազմավարական գործառնական պլանավորում
- Մոնիտորինգ եւ գնահատում

















