engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Օտար լեզուների դասընթացներ                   

 

 Եվրասիա դասընթացների կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի  դասընթացներ ցանկացած տարիքի անձանց համար:


 Մեր միջոցով Դուք կարող եք խորացնել Ձեր գիտելիքները և փորձառու մասնագետների օգնությամբ վարժ տիրապետել հետևյալ լեզուներին`

  • Անգլերեն
  • Ֆրանսերեն
  • Գերմաներեն
  • Իսպաներեն
  • Ռուսերեն
  • Պարսկերեն 

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցին`                                                                                   

  • Մինչ դասընթացներն սկսելը, անգլերենի  իմացության մակարդակը ստուգելու նպատակով, պարապողը հանձնում է թեստ, որից հետո ներգրավվում է տվյալ մակարդակին համապատասխան խմբի մեջ:
  • Կենտրոնը հնարավորություն է տալիս նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ծնողներին ներկա գտնվել պարապմունքներին` դրանց թափանցիկությունն ապահովելու համար: 
  • Պարապմունքի  ընթացքում, լեզվի արդյունավետ ուսուցումն իրականացնելու նպատակով, կիրառվում են դիդակտիկ  նյութեր, տեսանյութեր և ձայնագրություններ:
  • Դասընթացներն անցկացնում են փոքր խմբերով, որն ավելացնում է դասընթացի արդյունավետությունը:
  • Երեխաների հետ  պարապում են հատուկ ծրագրերով նախապատրաստված փորձառու մասնագետներ:
  • Դասընթացների համար կենտրոնը տրամադրում է համապատասխան սարքավորումներով լսարաններ: 
  • Պայմանագրային սկզբունքով հնարավոր է կազմակերպել անհատական պարապմունքներ:
  • Ուսուցումն իրականացվում է ինտերակտիվ մեթոդով:

    Եվրասիա դասընթացների կենտրոնը կազմակերպում է նաև TOEFL, IELTS և TCF դասընթացներ` անհատական և հատուկ մեթոդոլոգիայով:

    Գնացուցակ

    Դասընթացը Քանակը
    (օր)

    Տևողութ.
    (Ժամ)

    Արժեքը (դրամ)
    Անհատ. Խմբային Կոորպոր.
    Նախադպրոցական 12 1 10000 8000  
    Դպրոցական 12 1 10000 7000  
    Արագացված 12 2 25000 17000 12000
    Ընդհանուր 12 2 25000 17000 12000
    Բիզնես 12 2 30000 25000 20000
    Մասնագիտական 12 2 30000 25000 20000