Մարտի 29 2021
thumbnail image 1

Առցանց դասընթաց՝ «Ճարտարագիտատեխնիկական փորձաքննության առանձնահատկությունները» թեմայով

Ս․թ․ մարտի 29-ին ԵՄՀ իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթաց՝ «Ճարտարագիտատեխնիկական փորձաքննության առանձնահատկությունները» թեմայով։

Դասընթացը վարեց ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։ Առցանց հարթակում բանախոսը առանձնացրեց այն դեպքերը, որոնց ժամանակ նշանակվում է ճարտարագիտատեխնիկական փորձաքննություն, անդրադարձ կատարեց ճարտարագիտատեխնիկական փորձաքննության իրավական հիմքերին։ Խոսեց փորձագետին առաջադրվող հնարավոր հարցերի շուրջ, անդրադարձավ փորձաքննության հետազոտման օբյեկտներին։

Առցանց դասի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին հարցեր:

Հավելենք, որ հանդիմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք: