Ապրիլի 27 2017
IMG 7019

ՙԵՄՀ SWOT վերլուծություն՚ ուսանող-դասախոս համատեղ հետազոտության շրջանակներում

2017թվականի ապրիլի 27-ին Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանող՝ Քրիստուպաս Բինկիսը /Վիլնյուսի պետական համալսարանից/, Erasmus +-ի շրջանակներում ուսումնական մեկ կիսամյակ սովորում է Եվրասիա Միջազգային համալսարանում/ և դասախոս Ալիկ Ստեփանյանը /ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ ՙՄանրածախ բիզնես» դեպարտամենտի տնօրեն/ համատեղ հետազոտության շրջանակներում ներկայացրեցին SWOT վերլուծություն` Եվրասիա միջազգային համալսարանի ուժեղ-թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ս. Օհանյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Բինկիսը կիսվեց իր տպավորություններով, անդրադարձավ մշակութային և հասարակական թեմաների, քննարկվեցին մեր երկների մշակույթների վերաբերյալ մի շարք հարցեր:
Խոսելով ԵՄՀ-ից, անդրաձարձ կատարելով կրթական համակարգին, պայմաններին և հնարավորություններին` Ք. Բինկիսը զուգահեռներ անցկացրեց Լիտվայի համալսարանի հետ:
Ավարտին Պարոն Օհանյանը շնորհակալություն հայտնեց, բովանդակալից և արդիական հետազոտության իրականացման և ներկայացման համար:
IMG 7008