ԵՄՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

Երկու բուհերի միջև համագործակցությունը ենթադրում է  ռեսուրսների համատեղ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծում` առավել արդյունավետ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Հայաստանիի պետական տնտեսագիտական համալսարանի` որպես կրթական և հետազոտական դասական ու առաջավոր ուսումնական հաստատության ղեկավարությունը և Եվրասիա միջազգային համալսարանի` որպես նորարար կրթական, դեռևս երիտասարդ հաստատության հիմնադիրների խորհուրդը ցուցաբերել են բովանդակային առումով նոր նախաձեռնություն` համագործակցելու մի շարք բնագավառներում, որոնք նախանշված են հուշագրում:

1200px mykolas romeris university logo.svg

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ համատեղ և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) աջակցությամբ իրականացնում է “Էլեկտրոնային բիզնես” մագիստրոսական ծրագիրը: Ծրագիրը  նպատակ ունի  լրացնել ՀՀ աշխատաշուկայում «Էլեկտրոնային բիզնես»-ի մասնագետների ներկայումս նկատվող պակասը, ընդլայնել գործող կազմակերպությունների ասպարեզը և խթանել  էլեկտրոնային բիզնեսով  զբաղվող  նոր ընկերությունների ստեղծմանը:

քքք

Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր է կնքել Լոնդոնի բիզնեսի և ֆինանսների համալսարանի հետ, որով նախատեսվում է իրականացնել հետազոտողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրեր, մշակել կրկնակի և համատեղ դիպլոմի ծրագրեր, իրականացնել ամառային դպրոցներ, փոխանակել գիտական և մեթոդական գրականություն և նյութեր, իրականացնել համատեղ հետազոտական ծրագրեր և այլն:

ԵՄՀ-ն, 2011 թ. ի վեր Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություններ է ընձեռել։ Այժմ փոխանակման ծրագրերը շարունակվում են արդեն ԵՄ վերափոխված Էրազմուս + ծրագրի շրջանակներում:

Էրազմուս + ծրագրի հովանու ներքո համալսարանը համագործակցում է մի քանի տասնյակ եվրոպական բուհերի հետ։

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ