ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ

ԵՄՀ-ն կազմակերպում է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ուսանողների նախապատրաստումը բուհի ընդունելության պահանջներին համապատասխան։ Հայ ուսանողների համար ԵՄՀ-ն կազմակերպում է անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով միասնական ընդունելության քննություններին։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համալսարանում։

Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումը շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:

Նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ: Դասընթացները կազմակերպվում և անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:

Միջազգային ուսանողների Նախապատրաստական բաժին

  • ԵՄՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին, որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին:
  • Նախապատրաստական բաժնում դասավանդվում են ուսումնառության լեզուն և մասնագիտական առարկաների հիմունքները, որոնք նախապայման են հանդիսանում տվյալ մասնագիտության ընդունելության քննությունները հանձնելու համար։
  • Նախապատրաստական բաժնում ուսանողների համար կազմակերպվում են երկարաժամկետ (ութամսյա) և արագացված (վեցամսյա) դասընթացներ։
  • Ութամսյա նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր ուստարվա նոյեմբեր-հուլիս, իսկ արագացված դասընթացները՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում:
  • Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները հանդիսանում են ընդունելության քննություններ ակադեմիական տարվա առաջին կուրսի համար:

Անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև դիմելու ընթացակարգը ներկայացված է Օտարազգի ուսանող բաժնում։ 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ