ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ՖԱՐՄԱՑԻԱ)

Ընդհանուր նկարագիր

Շնորհվող որակավորումը

Բակալավրի աստիճան «Ֆարմացիա» մասնագիտությամբ

Տևողությունը. 4 տարի

Լեզուն. Հայերեն/Անգլերեն

Ուսուցման ձևը.  Առկա

Վայրը. Երևան/Հայաստան

Ծրագրի նկարագրությունը

«Դեղագործություն» ուսումնական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների: Մեր ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան իրականացնել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կարիերան շարունակել գիտահետազոտական կենտրոններում: Մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես որակի ապահովման ազգային, այնպես էլ եվրոպական ստանդարտներին և շուկայի պահանջարկին: Դասընթացը ուսանողներին առաջարկում է դեղագործական ոլորտի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկական հմտությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար:

Կրթական ծրագրի նպատակը 

«Ֆարմացիա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել դեղագիտության ոլորտում  տեսական և գործնական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի  դեղերի հետազոտմանը, մշակմանը, արտադրությանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոններում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

Ու՞մ համար է ծրագիրը

Դեղագործի աշխատանքը  ընդհանուր բժշկության մեջ արագ տեմպերով, բարձր տեխնիկական պահանջմունք ունեցող աշխատանք է: Բացարձակապես հնարավոր չէ այս մասնագիտության մեջ թույլ տալ նույնիսկ ամենփոքր մասշտաբի սխալ, քանի որ գործ ունենք տարբեր տեսակի հիվանդների հետ: Բայց, իհարկե, այն կարող է շատ բարձր վարձատրությամբ աշխատանք լինել այն դիմորդների համար, ովքեր ունեն հետևյալ անհատական հատկանիշները.

  • հաղորդակցության և միջանձնային հմտություններ,
  • ճշգրիտ և մանրակրկիտ աշխատելու ունակություն,
  • ի վիճակի է կատարել բազմաթիվ առաջադրանքներ,
  • գիտական և վերլուծական միտք,
  • և այլն

Եվ իհարկե, ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն ժամանակակից մտածելակերպ, ցանկանում են շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ և մրցակցային լինել այս մասնագիտության մեջ:

Ինչու՞ ընտրել հետևյալ ծրագիրը։

Քանի որ մեզ մոտ՝

  1. դասավանդում են միջազգային վերապատրաստումներ անցած փորձառու մասնագետներ, ոլորտի առաջատար գիտնականների կողմից պարբերաբար անց են կացվում Վարպետության դասեր:
  2. խրախուսվում են գիտահետազոտական աշխատանքները, կազմակերպվում պրակտիկաներ բոլոր մասնագիտական առարկաներից, լավագույն ուսանողներին տրվում է արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն:
  3. ձեռք բերված տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, վերլուծական մտածողությունը, նախաձեռնողականությունը և ժամանակի կառավարման հմտությունները ձեզ մրցունակ են դարձնում աշխատաշուկայում:

Մենք առաջարկում ենք Ճկուն  ծրագիր,  որը   հնարավորություն է տալիս  ստանալ միջազգային չափորոշիչներին  համապատասխան  կրթություն  և  դեղագործի, դեղագետի որակավորում,  ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն հետևյալ գործիքների օգնությամբ․

  • Ընտրովի առարկաներ
  • Կրկնակի դիպլոմ

Դասախոսական կազմ։  Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն  բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատարներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը: Պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր:

Միջազգային փոխանակման ծրագրերի հնարավորություն բարձր առաջադիմությամբ ուսանողների համար:

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Կրթական ծրագրի հիմնական վերջնարդյունքները

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Ցույց է տալիս վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրներ լուծելու կարողություն (քննադատական ​​մտածողություն)
  • Մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն
  • Համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման դրսևորված կարողություն
  • Ցույց է տալիս տեղեկատվությունը կառավարելու կարողություն (արդյունավետորեն որոնել, գտնել, մեկնաբանել, մշակել, վերլուծել և պահպանել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը)
  • Դրսևորում է միջանձնային արդյունավետ հարաբերությունների պահպանման կարողունակություն
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է քննադատական մտածողություն
  • Դրսևորում է բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն
  • Դրսևորում է որոշումներ կայացնելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Ներկայացնում է դեղերի, դեղաբույսերի գործարանային և դեղատնային  պատրաստման, որակի ստուգման, ստանդարտավորման, պահպանման, պետական գրանցման, գովազդի, անորակ դեղերի ոչնչացման  ժամանակակից պահանջները և մոտեցումները
  • Մեկնաբանում է դեղերի, դեղաբանական և դեղաբուսական հումքերի որակական և քանակական հետազոտման համար կիրառվող ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդները (համաձայն տարբեր երկրների դեղագրքերի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի) և թունաբանական հետազոտությունների իրականացման եղանակները և նպատակները
  • Ձևակերպում է կլինիկական դեղաբանության սկզբունքները, դեղերի միջազգային դասակարգման պահանջները և մոտեցումները
  • Նկարագրում է քիմիական (անօրգանական և օրգանական) միացությունների կառուցվածքը, հատկությունները  և կարող է բանավոր և գրավոր եղանակներով ներկայացնել տարբերակման մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության առանձնահատկությունները
  • Տիրապետում է ֆիզիոլոգիայի և անատոմիայի հիմունքներին և կարող է լուծել առարկայական խնդիրները բանավոր և գործնական եղանակներով
  • Սահմանում է օրգանիզմի նյութափոխանակության հիմնական ուղիները, ինչպես նաև ախտաբանական գործընթացների և ժառանգական հիվանդությունների առաջացման պատճառները ու հետազոտման նորագույն մեթոդները
  • Մեկնաբանում է դեղերի, դեղաբույսերի դեղաբանական հատկությունները, կիրառման անհամատեղելիությունը և կենսամատչելիությունը, ներկայացնում ֆարմակոկինետիկայի, ֆարմակոդինամիկայի, ֆարմակոգենետիկայի, կենսատեխնոլոգիայի և այլ հիմնահարցերը, ինչպես նաև կիրառում գիտելիքը դեղատնային պրակտիկայի ընթացքում
  • Տիրապետում է ժամանակակից կենսաբանության, բուսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաբժշկագիտության հիմունքներին և նվաճումներին, ինչպես նաև տեղյակ է կիրառական ոլորտների առանձնահատկություններին
  • Տիրապետում է օրգանիզմի սննդային կարիքների և դրանց բավարարող սննդանյութերի, սննդի հիմնական բաղադրիչների (բիոտիկ և աբիոտիկ), թունավորումների, դրանց կանխարգելման ձևերի վերաբերյալ տեղեկատվությանը, կարող է մեկնաբանել սննդամթերքի անվտանգության վերաբերյալ օրենքները, ուսումնասիրել սննդանյութերի ֆիզիկաքիմիական աղտոտվածության պատճառները և դրանց վերացման ուղիները
  • Տիրապետում է քաղաքականության, քաղաքական իշխանության, քաղաքական համակարգի, կուսակցությունների, ընտրական կառուցակարգերի, առաջնորդության մասին տեսագործնական նյութին, կարող է կիրառել վերջինս մասնագիտական և ոչ մասնագիտական խնդիրներ լուծելիս
  • Տիրապետում է բժշկական հոգեբանության հիմնախնդիրներին, ինչպես նաև վարքի կենսաբանական և հոգեբանական դետերմինանտների, հոգեբանության մեթոդների, հոգեսոմատիկ և սոմատոհոգեկան խանգարումների մասին տեղեկատվությանը
  • Վերլուծում է դեղերի արտադրությունում և բժշկական կոսմետոլոգիայում կիրառվող նյութերի տեխնոլոգիաների առավելություններն ու թերությունները, վերջինս ունակ է կիրառել գործնականում
  • Կիրառում է ժամանակակից գիտահետազոտական մեթոդներ՝ մասնագիտական գործունեության ընթացքում
  • Տիրապետում է դեղերի կիրառման վերաբերյալ  դեղագիտական կազմակերպությունների մասնագետներին և բնակչությանը խորհրդատվություն տրամադրելու հմտություններին` տարածված հիվանդությունները կանխելու և հիվանդի անձնակենտրոն խնամքը բարելավելու համար
  • Տիրապետում է արտակարգ իրավիճակներում տուժողներին և հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դեղերի մատակարարման և կիրառման հմտություններին
  • Տարբերակում է մանրէների հիմնական խմբերը, վերջինների  առանձնահատկությունների մասին ունի տեղեկատվություն, ունակ է լուսաբանել դրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում
  • Կարող է բժիշկների շրջանում իրականացնել նոր դեղերի, դեղաբույսերի մասին տեղեկատվական աշխատանքներ և դեղերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել բժշկական, դեղագործական ընկերություններին և հանրությանը
  • Կարող է մասնագիտական գործունեության գործառույթներն իրականացնել սահմանված գիտատեխնիկական, իրավական և էթիկական նորմերին համապատասխան
  • Տիրապետում է դեղերի շրջանառության տարբեր օղակներում դեղագործական գործունեություն ծավալելու և կազմակերպելու սկզբունքներին ու կառավարման հիմունքներին, կարող է կազմակերպել դեղատան դեղատնային բազայի, դեղերի որակի հսկման լաբորատորիայի բոլոր աշխատանքը։
  • Կարող է դեղատներում դեղեր պատրաստել և մասնակցել դեղագործարաններում դեղերի պատրաստման (արտադրական) գործընթացին

 

Ծրագրի մասին

Հիմնական առարկաներ։  Այս առարկաները հիմք են հանդիսանում Ֆարմացիա մասնագիտության համար , ուսումնասիրվում են ամբողջ ուսումնառության ընթացքում և  պարտադիր են  տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար։

Օրինակ՝

  • Ընդհանուր և անօրգանական քիմիա
  • Կենսաբանություն
  • Բուսաբանություն
  • Ֆարմացիայի պատմության
  • Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներ
  • Բժշկական ֆիզիկա
  • Օրգանական քիմիա
  • Ընդհանուր հիգիենա և բնապահպանության հիմունքներ
  • Անալիտիկ քիմիա
  • Ֆիզիկական և կոլոիդային քիմիա
  • Դեղագործական քիմիա
  • Բիոէթիկա
  • Թունաբանական քիմիա
  • Մանրէաբանություն
  • Կենսաքիմիա
  • Ախտաբանական ֆիզիոլոգիա
  • Դեղերի քիմիա
  • Մոլեկուլային կենսաբանություն
  • Ֆարմակոգնոզիա
  • Դեղաբանություն
  • Դեղերի տեխնոլոգիա
  • Դեղագործության կառավարում
  • Դեղերի էկոնոմիկա և բիզնես
  • Կլինիկական դեղաբանություն
  • Ֆիտոթերապիա

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Ֆարմացիայի  ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Կառավարման և ՏՏ  ամբոնների առարկաների ցանկից։

Օրինակ՝

  • Ռուսաց լեզու
  • Վիճակագրություն
  • Քաղագիտություն
  • Կենսաբժշկական ինֆորմատիկայի հիմունքներ
  • Դեղերի դիզայն և սինթեզ
  • Բժշկական հոգեբանություն
  • Իմունաբանություն
  • Համաճարակաբանություն
  • Կոսմետոլոգիա
  • Սննդաբանություն
  • Բիոտեխնոլոգիա
  • Դեղաբույսերի ստանդարտավորում և պաշարագիտություն
  • Դեղերի որակի վերահսկողություն
  • Դեղերի ոլորտի ստանդարտավորում և դեղերի պատշաճ գործունեություն
  • Բիոֆարմացիա և ֆարմակոկինետիկա

Նախաավարտական  պրակտիկա։ Բակալավրի կրթական  ծրագրի վերջին կիսամյակն ամբողջությամբ տրամադրվում է նախաավարտական պրակտիկային, ավարտական աշխատանքի պաշտպանությանը և պետական ավարտական քննություններին:  Պրակտիկայի տևողությունը 8 շաբաթ է, այն անց է կացվում ՀՀ դեղագործարանների տարբեր արտադրամասերում։ Այդ ընթացքում ուսանողը պատրաստում է ավարտական աշխատանքը, որի պաշտպանության համար տրվում է ևս 2 շաբաթ ժամանակ: Ֆարմացիայի  ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի ավարտական աշխատանքների  թեմաները համաքայլ լինեն դեղագործության և առողջապահության  զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Աշխատանքի հնարավորություններ

Կարիերայի հեռանկարներ․ ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես դեղագիտության և  դեղարտադրության բնագավառի մասնագետ` դեղագետ, դեղագործ դեղատներում, դեղարտադրող տարբեր ընկերություններում և գիտահետազոտական ինստիտուտներում:  Կարող է զբաղեցնել դեղագիտության հետ առնչվող այլ պաշտոններ պետական համակարգում: Շրջանավարտները կկարողանան հաջող կարիերա սկսել որպես դեղագործ` հիվանդանոցներում, կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև դառնալ դեղագործական արդյունաբերության անբաժանելի մասը: Նրանք կարող են նաև սկսել իրենց սեփական մանրածախ կամ մեծածախ բիզնեսը դեղագործության ոլորտում՝ միևնույն ժամանակ պահպանելով մասնագիտական հետագա զարգացումները  որպես հետազոտող կամ դեղորայքի մասնագետ։

Կապ գործատուների հետ․  Գործատուների հետ առավել խոր համագործակցություն ապահովելու նպատակով կազմակերպվում են.

  • դասախոսություններ, սեմինարներ, թրեյնինգներ, քննարկումներ, տեղեկատվական և այլ միջոցառումներ,
  • ամառային դպրոցներ, մասնագիտական ակումբներ և այլն,
  • թեմատիկ դասախոսություններ, կլոր սեղան քննարկումներ, գործատուի աշխատակիցների և հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ,
  • ուսանողների ուսումնական և նախաավարտական պրակտիկան և իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար՝  հետագա աշխատանքը կազմակերպությունում,
  • կազմակերպության աշխատակիցների կողմից ավարտական աշխատանքների մասնագիտական ուղղորդումը,
  • ուսումնական այցեր կազմակերպություններում՝ ներկայացնելով ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեությունը և կազմակերպության հիմնական գործընթացները:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 25-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ