Ֆինանսներ (Բակալավրիատ)

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

Կառավարման բակալավրի աստիճան «Ֆինանսներ» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի նպատակն է ուսանողներին ֆինանսիստի մասնագիտությանը պատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորումն է։ Ուսանողներին ծրագրի ընթացքում դասավանդվում են հաշվապահություն, վիճակագրություն, ռիսկերի կառավարում, հարկեր, բանկային գործ և այլ առարկաներ։

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Ընդունելության պահանջները

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Ծրագրի կառուցվածքը

Ծրագրի կառուցվածքը

Ֆինանսների բակալավրիատի ծրագիրը ունի հետևյալ կառուցվածքը․

Հիմնական մասնագիտական դասընթացներ։ Այս դասընթացները գիտելիքներ են տալիս մասնագիտության համար հիմք հանդիսացող առարկաներից։ Այս առարկաները տվյալ մասնագիտության բոլոր ուսանողների համար պարտադիր են։ Մասնագիտական դասընթացների շրջանակներում ուսանողները ուսումնասիրում են ֆինանսներ և հաշվապահություն, վիճակագրություն, բյուջետային համակարգ, ֆինանսաբանկային համակարգ և այլն։

Ընտրովի առարկաներ։ Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտրովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։

Ընտրովի առարկաների ամբողջականը ցանկը կարող եք ստանալ Կառավարման և ՏՏ ամբիոնից։ Կամընտրական առարկաներ ընտրելու հնարավորություն տրվում է նաև Իրավագիտության, Օտար լեզուների և Ֆարմացիայի ամբոնների առարկաների ցանկից։

Ընդհանուր դասընթացներ։ Կրթական ծրագիրը բացի մասնագիտական առարկաներից, ներառում է նաև ընդհանուր առարկաներ։ Մասնավորապես ուսանողները առաջին կիսամյակների ընթացքում կայուն հիմք են ձեռք բերում բարձրագույն մաթեմատիկա, հավանականությունների տեսություն։ Ուսանողները ուսումնասիրում են նաև այնպիսի հումանիտար դասընթացներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, տնտեսական աշխարհագրությունը և այլն։ ԵՄՀ-ում առանձնակի շեշտադրում է դրվում նաև օտար լեզուների ուսուցման վրա։

Գիտահետազոտական պրակտիկա և ավարտական աշխատանք։ Բակալվրիատի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան, որի համար վայրը ընտրվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի մագիստրոսական թեզի թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Աշխատանքի հնարավորություններ

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

Շրջանավարտները կարող են աշխատել, ֆինանսավարկային   հաստատություններում, Կենտրոնական բանկում, հարկային մարմիններում, տարբեր կազմակերպությունների ֆինանսական բաժիններում, խորհրդատվական կազմակերպություններում և այլն։

Կապ գործատուների հետ։ Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են հրավիրյալ գործատու դասախոսների մաստեր կլասերին, որոնց ժամանակ ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ, այլև արժեքավոր ծանոթություններ գործատուների հետ։ Լայն հորիզոններ է բացում նաև պրակտիկան, որից հետո շատ հաճախ մեր ուսանողները հրավիրվում են աշխատանքի հենց գործատուի կողմից։

 

Ցանկանում եք սովորել