ԳՐԱԴԱՐԱՆ

Եվրասիա Միջազգային Համալսարանի գրադարանը սպասարկում է Եվրասիա Միջազգային Համալսարանի և Եվրասիա վարժարանի ուսանողներին և գործում է` ելնելով համալսարանի և վարժարանի ուսումնական և գիտական պահանջներից:

Գրադարանը շարունակաբար ընդլայնվում է մատուցած ծառայությունների շարքը: Գրադարանային ֆոնդը համալրվում է նաև պահանջվող գրականության էլեկտրոնային տարբերակներով: Համալսարանը պարբերաբար ստանում է թերթեր և ամսագրեր, պարբերաբար թարմացվում են բոլոր ռեսուրսները:

dummy dummy dummy dummy dummy dummy dummy dummy dummy dummy

Եվրասիա միջազգային համալսարանն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Կոնսորցիումին (ՀԳԷԿ) և հնարավորություն ունի օգտագործելու տրամադրվող պաշարները: Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար համալսարանը պայմանագրեր ունի նաև Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հետ:

2013 թ.-ի դեկտեմբերից գրադարանում գործում է Միավորված Ազգերի Կազմակերպության նյութերի ու հրատարակությունների անկյուն:

Էլեկտրոնային նյութեր ստանալու, գրականություն փնտրելու օգնության վերաբերյալ հարցերի և այլ խնդիրների դեպքում դիմել գրադարանի պատասխանատուին` այլցելելով գրադարան կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով library@eiu.am հասցեին:

ԵՄՀ գրադարանում առանձին բաժնով ներկայացված է նաև բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան Լևոն Վարդանի մատենագրությունները և նրան պատկանող գրական ժառանգությունը, որը նրա ընտանիքի կողմից նվիրաբերվել է Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին: Ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ՝  Լևոն Վարդանի Գրադարանի ցանկ :

Գրադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-17.30.

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ