Հունվարի 28 2020
83371421 3792726774085818 4054020081665966080 n

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ 2020թ-ի հունվարին մեկնարկել է Armdoct նախագիծը

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ 2020թ-ի հունվարին մեկնարկել է Էրազմուս+
“Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (Armdoct)” նախագիծը, որի համակարգող Արևիկ Օհանյանը Բրյուսելում այս օրերին մասնակցում է 2019թ առաջարկների մրցույթում դրամաշնորհ ստացած ծրագրերի հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցում են նաև ծրագրի համահամակարգող, Հայաստանի Ֆրանսիական Համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա 48390418 343111619851652 7901098988219138048 nԿառլովա և ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը։

ARMDOCT-ը նպատակ ունի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխել 3-րդ աստիճանի կրթությունը Հա­յաստանում՝ ազգային քաղաքականության և իրա­վական կարգավորող փաստաթղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վե­րա­­նայ­ման միջոցով։

Ծրագիրը միավորում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական իննստիտուտներ, որոնք, Եվրոպական համագործակից բուհերի խորհրդատվությամբ, կաջակցեն ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությանը՝ բարեփոխելու դոկտորական կրթությունը երկրում։ Ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները, կոնսորցիումի անդամները և այլ տեղեկատվություն ներկայացված է հետևյալ հղմամբ․ https://eiu.am/armdoct-2/