Փետրվարի 07 2024
417452010 788381769989557 2800373114301132835 n

ԵՄՀ իրավագիտության ուսանողները՝ նոր հետազոտության մասնակից

Ուրախ ենք ներկայացնել «COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը կալանավորված և դատապարտված կանանց վրա» հետազոտությունը: Հայաստանում նմանատիպ ուսումնասիրություն դեռևս չի իրականացվել: Այսինքն՝ զեկույցը հիմնախնդրի ուսումնասիրության առաջին փորձն է Հայաստանում։

Այս հետազոտությանը մասնակցել են նաև ԵՄՀ իրավագիտության մասնագիտության ուսանողներ Ամանդա Սարգսյանը և Էդգար Մանուչարյանը:

Հետազոտության նպատակն է խթանել կալանավորված և դատապարտված կանանց իրավունքների պաշտպանությունը համավարակի ժամանակ և բարձրացնել նրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Հետազոտության խնդիրներն են.

  1. Ուսումնասիրել և փաստագրել կալանավորված և դատապարտված կանանց կարիքները և իրավունքների խախտումները համավարակի ժամանակ:
  2. Ուսումնասիրել և վերլուծել նրանց շրջանում համավարակի կանխարգելմանը, խնամքին և բուժմանն ուղղված ներպետական օրենսդրությունը, միջազգային չափորոշիչները և ուղեցույցերը։
  3. Բացահայտել ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի բացերը:
  4. Մշակել կալանավորված և դատապարտված կանանց վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Զեկույցը հասանելի է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կայքում՝ https://prisoninitiatives.am/researches/29991/

Ակնկալում ենք, որ զեկույցում վերհանված հիմնախնդիրները կնպաստեն նշված խմբի կանանց նկատմամբ հանրության, որոշում կայացնող և քաղաքականություն մշակող կառույցների զգայունության բարձրացմանը և վերաբերմունքի փոփոխությանը, ինչը կարևոր նախապայման է համարժեք բարեփոխումների իրականացման համար:

Հետազոտությունը կատարել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ` Equality Fund-ի ֆինանսական հովանավորությամբ: