Մարտ, 2019
20մրտ(մրտ 20)10:45 am13ապր(ապր 13)10:45 am«Կարիերայի օրեր» ամենամյա նախագիծ-2019
Մանրամասն
Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը «CareerLab»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը: Կարիերայի օրերի կազմակերպման և
Մանրամասն
Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը «CareerLab»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը: Կարիերայի օրերի կազմակերպման և անցկացման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայի նոր պահանջներին ծանոթացնելն է, նրանց մասնագիտական խորհրդատվություն տրամադրելը, ինչպես նաև նրանց ոչ ստանդարտ մտածողությունը զարգացնելը:
2019թ. ապրիլի 12-ին և 13-ին կկազմակերպվեն քննարկումներ և վերապատրաստման դասընթացներ ոլորտի ճանաչված մասնագետների կողմից։
«Կարիերայի օրեր» նախագծին կարող են մասնակցել նաև այլ բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Մերի Շահբազյանին՝ (093)955584 հեռախոսահամարով կամ գրել mary.shahbazyan@eiu.am էլեկտրոնային հասցեին:
Գրանցվել ԱՅՍՏԵՂ, վերջնաժամկետը ` 10.04.2019թ.:
Ժամը
Մարտ 20 (չորեքշաբթի) 10:45 am - Ապրիլ 13 (շաբաթ) 6:00 pm