ԵՄՀ թիմն ամփոփեց 2019 թվականը՝ մեկ սրահում համախմբելով Եվրասիա միջազգային համալսարանի, Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի, Օհանյան կրթահամալիրի, Նյուտոնիկ նախակրթարանի աշխատակիցներին՝ ի թիվս ուսուցիչների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի։ Երեկույթի պատվավոր մասնակիցներից էին նաև համալսարանի Կառավարման խորհրդի ներկայացուցիչները։
Երբ ակամայից հետադարձ հայացք էին գցում 2019 թվականին անցած ուղղուն, միանշանակ կարելի է փաստել, որ արդեն իսկ նախորդ տարվա գրանցած ամենազորեղ հաղթանակը բուհի վերահավատարմագրումն էր։ Այն մի նոր մեկնարկ դարձավ հետագա հաջողությունների ու հաղթանակների։ Տարին ամփոփելիս չէինք կարող չանդրադառնալ նաև բացթողումներին, որոնք հաշվի առնելով էլ մշակում ենք ապագայի մեր նոր ծրագրերը ու հավատով դիմավորում նոր՝ 2020 թվականը։