AregTV-ի հյուրը Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանող Նարեկ Սիրունյանն է:
Ուսումնառության ընթացքում Նարեկը զորակոչվեց բանակ հայրենիքի առջև իր պարտքը տալու: Ժամկետային զինծառայողի բանակային առօրյան վերափոխեց Արցախյան պատերազմը: Ցավոք պատերազմում Նարեկը ծանր վիրավորվեց, ինչի արդյունքում հայտնվեց Բաքվի բանտում:
«Բանտում ինձ «Յուրիստ» են ասել »,- ութ ամիս Բաքվի բանտում անցկացրած Նարեկն անկեղծանում է հարցազրույցում: