Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ օրերս 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի 107-րդ տարելիցին:
Զեկույցները վերաբերվում էին Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատասխանատվության իրավական հիմնախնդիրներին։
Մատնանշվեց, որ ցեղասպանությունները շարունակվում են տեղի ունենալ նաև 21-րդ դարում: Խոսվեց ցեղասպանությունների կանխարգելման և երրորդ պետությունների պատասխանատվության կարեւորության մասին: