Ապրիլի 21 2022
278546204 7724507247574398 9178599897067925618 n 1

Ամեն ինչ բրենդինգի մասին. Լիլիթ Շաքարյանի դասախոսությունը

Ամեն ինչ բրենդինգի մասին. ԵՄՀ կոնֆերենս դահլիճում կայացավ ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ, «Բրենդի կառավարում» և «Հաղորդակցման մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» մասնագիտական գրքերի հեղինակ Լիլիթ Շաքարյանի հետ հանդիպումը:

Բանախոսը լսարանին ներկայացրեց բրենդի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագումն ու պատմական ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները:

«Բրենդ ինքնություն և ռազմավարություն» թեմայով երկժամյա դասընթացի ընթացքում երիտասարդներին և դասախոսական անձնակազմին Լիլիթ Շաքարյանը ներկայացրեց նաև բրենդի էությունը, կառուցվածքը և ատրիբուտները, թե ինչ ասել է բրենդ-ինքնություն եզրույթը:

Դասընթացն անցավ մասնագիտական ակտիվ քննարկումներով և կրկին հանդիպելու պատրաստակամությամբ: