Նոյեմբերի 28 2023
386863742 1305695670110012 4886327336551138291 n

Ապագա դեղագետներն այցելեցին «Նաիրիան»

Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի 20 ուսանողներ օրերս ուղևորվեցին դեպի Կոտայքի մարզի գեղատեսիլ Արագյուղ՝ «Նաիրիան» կազմակերպության արտադրամաս։ «Նաիրիան»-ը հիմնադրել է Անահիտ Մարկոսյանն իր ընտանիքի հետ միասին, որը կարճ ժամանակում վերածվել է ոլորտի առաջատար տեղական բիզնեսի:

Ուսանողներին հնարավորություն էր ընձեռնվել հանդիպել «Նաիրիան»-ի գիտական գծով պատասխանատուի հետ։ Մասնագետը ուսանողներին ներկայացրեց բոլոր այն դեղաբույսերը, որոնք աճեցվում եմ «Նաիրիան»-ում։ Այդ դեղաբույսերի թվին են պատկանում անթառամը, ինչպես հայկական տարատեսակը, այնպես էլ իտալական, վաղենակը, չիչխանը, գայլուկը, տերեփուկը և այլն։

Կազմակերպությունը օրգանիկ մեթոդների կիրառմամբ աճեցնում է դեղաբույսերը և վերահսկում արտադրության ամբողջ գործընթացը՝ բաղադրաբույսերի մշակումից մինչև փաթեթավորում: Աճեցման գործընթացում, համաձայն «Նաիրիան»-ի աշխատակիցների, չի ներառում պարաբեններ, սուլֆատներ, վնասակար քիմիական նյութեր կամ այլ արհեստական բաղադրիչներ:

Ուսանողները ծանոթացան նաև արտադրամասի լաբորատորիայի հետ, որտեղ ոչ միայն կազմակերպվում էր արտադրանքը, այլ նաև այդ արտադրանքը ենթարկվում էր մանրակրկիտ վերլուծության և ստուգման։

Էսթերիֆիկատորի կիրառմամբ կազմակերպությունում ստանում էին վարդի եթերային յուղ, որը օգտագործում են կոսմետիկայի արտադրության մեջ։ Հետքրքրաշարժ է, որ մեր ուսանողները նույնպես հրավիրվեցին վարդահավաքի, որը տարվա ընթացքում տևում է ընդամենը 15-20 օր։ Բերքահավաքը կազմակերպվում է վաղ առավոտյան, քանի որ կիզիչ արևը գոլորշիացնում է գիշերվա ընթացքում գոյացած և պաշարված եթերայուղը։

Ուսանողները վառ տպավորություններով վերադարձան Երևան՝ ցանկություն հայտնելով ևս մեկ անգամ այցելել «Նաիրիան»: