Մայիսի 29 2020
101036033 4225467607478397 7785192058716684288 n

Ավարտվեց «Կիրառական Մարքեթինգ» առցանց դասընթացը

«ԱվարտվեցԿիրառական  Մարքեթինգ» առցանց դասընթացը, որը վարեց DCG Lab միջազգային ընկերության ԱՊՀ շուկայի գծով մենեջեր Արթուր Արզումանյանը:

Շուրջ երկու ամիս տևած դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին դասական և թվային մարքեթինգի գործիքները, ծանոթացան բիզնեսի մրցունակության բարձրացման ռազմավարություններին, դասական և թվային մարքեթինգի մոտեցումներին, կատարեցին B2C Սպառողական շուկաների և B2B շուկաների վերլուծություններ և այլն:

Քննարկումներով ուղեկցվող ինտերակտիվ դասընթացի ընթացքում, տեսական գիտելիքը ամրապնդելու նպատակով, մասնակիցներին պարբերաբար տրվում էր անհատական և թիմային գործնական առաջադրանքներ. մասնավորապես՝ հաշվարկների և վերլուծությունների ինքնուրույն կատարում, միջազգային և տեղական շուկաների ուսումնասիրություն, յուրահատուկ առևտրային առաջարկի ձևավորում և այլն:

Նշենք նաև, որ դասընթացին ներգրավվեցին ինչպես բուհի ուսանողներ, այնպես էլ մարքեթինգով հետաքրքրված անձիք: