Ապրիլի 30 2020
95258699 162055295288413 7324548505458966528 o

«ARMDOCT» ծրագրի պաշտոնական կայքէջն արդեն հասանելի է

Հետաքրքրվա՞ծ եք հետբուհական և դոկտորական կրթության բարեփոխմամբ։ Եթե, այո, սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս + Կարողությունների զարգացման «ARMDOCT» ծրագրի պաշտոնական կայքէջն արդեն հասանելի է։

Ծրագրի շահակիցները ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող են գտնել www.armdoct.com հղումով, ծանոթանալ ծրագրի նորություններին, առաջիկա իրադարձություններին, ինչպես նաև կգտնեն օգտակար ռեսուրսներ և նյութեր։

Հիշեցնենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում դոկտորական կրթությունը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։