Մայիսի 03 2022
279060574 7765809223444200 4529632684718052420 n

Ավարտվեց «Կրթություն և կարիերա EXPO 2022»-ը

Ավարտվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցեց նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելեց մեր տաղավար և մտքեր փոխանակեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի հետ։ Նախարարը տպավորված էր նաեւ «Օհանյան» կրթահամալիրի հրատարակած «Գիտության այբբենարան» ձեռնարկով։

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, դպրոցներ), ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից: