Դեկտեմբերի 06 2021
29.11.21 11

Այց ՀՀ փաստաբանների պալատ

Օրերս ԵՄՀ իրավագիտության ամբիոնը «Իրավապահ մարմինները և արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում» առարկայի շրջանակներում ամբիոնի ուսանողների համար կազմակերպել էր մասնագիտական ճանաչողական այց ՀՀ փաստաբանների պալատ։

Ճանաչողական այցի շրջանակներում ուսանողները հնարավորություն են ունեցել հանդիպելու պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցի հետ, ով սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո մանրամասն ներկայացրել է պալատի՝ փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպության առանձնահատկություններն ու խնդիրները, այնուհետև պատասխանել է ուսանողների հետաքրքրաշարժ հարցերին։

Ուսանողներին հնարավորություն է ընձեռվել նաև այցելել պալատի մասնագիտական գրությամբ հարուստ գրադարան, դատական նիստերի դահլիճ, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակ և ՀՀ փաստաբանական դպրոց։