Ապրիլի 26 2022
278625893 7757022474322875 2511017711841113430 n

«Ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքները»

«Ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքները (օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո)»

Ահա այսպիսի թեմայով Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար, որը կազմակերպել էր իրավագիտության ամբիոնը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Սեմինարի բանախոսը իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Աքիլյանն էր և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։