Ապրիլի 02 2021
kk

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Վալենսիայի համալսարանում

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է     Վալենսիայի Համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա է 1 տեղ՝ բակալավրի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2021-2022թթ. աշնանային կիսամյակի (սեպտեմբեր-հունվար) ուսումնառությունը կիրականացնեն Վալենսիայի համալսարանում:

նվազագույն ուսումնառության տարիները. Մինչև Վալենսիա համալսարան այցելելը բակալավրիատի թեկնածուները պետք է ավարտած լինեն առնվազն 1 տարի EIU- ում:

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2, իսպաներենի՝ B1 մակարդակ:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ ապրիլի  23-ը  հետևյալ  հասցեով՝ https://forms.gle/gTAZAyq65L3QoVdv5

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: