ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (Տեղեկատվական համակարգեր)

Ընդհանուր նկարագիր

Շնորհվող որակավորումը

Տեղեկատվական Համակարգերի բակալավրի աստիճան «Տեղեկատվական Համակարգերի մասնագետ» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Տեղեկատվական Համակարգեր» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել Տեղեկատվական Համակարգերի և Տեխնոլոգիաների տարբեր ոլորտների. ծրագրավորողներ, սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատորներ, տվյալների բազաների մշակող և սպասարկող, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ. Ռազմավարական ծրագրից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
  3. Ձևավորել ՏՀ մասնագետին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես տեխնիկական և վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառա­կան գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:
  2. Իրականացնել հետազոտություներ` ուղղված կրթության բովանդակության արդիականացմանը և միջազգայնացմանը:
  3. Հետազոտել տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների ոլորտը

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները)

Շրջանավարտները կարող են աշխատել տեղական և օտարերկրյա պետական և մասնավոր բոլոր ձեռնարկություններում որպես տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ` ծրագրավորող, վեբ կայքերի ծրագրավորող, սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատոր, տվյալների բազաների մշակող, ծրագրավորող և սպասարկող, ինչպես նաև ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մասնագետ: Կարող է զբաղեցնել խմբի առաջնորդի, պրոեկտի ղեկավարի, ՏՀ / ՏՏ անվտանգության վարչության ղեկավարի, ՏՀ / ՏՏ բաժնի կամ վարչության ղեկավարի, ցանցային և սերվերային ադմինիստրատորի պաշտոններ:

Մասնագիտացումներ

ԿԾ մասնագիտացումները Ուսումնառության վերջնարդյունքները
Տեղեկատվական

Համակարգեր

Տեղեկատվական համակարգերի մասնագիտացման ոլորտի` ինֆորմատիկայի հիմունքների,  օպերացիոն համակարգերի, ՎԵԲ կայքերի ստեղծման, համակարգչային ցանցերի տեսակների և կառուցվածքների, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մեթոդների առավել խորը ուսուցում
Տեղեկատվական համակարգերի մշակում Տեղեկատվական համակարգերի մշակում մասնագիտացման ոլորտի` ինֆորմատիկայի հիմունքների,  օպերացիոն համակարգերի, ՎԵԲ կայքերի ստեղծման, ալգորիթմների տեսության, ժամանակակից ծրագրավորման լեզուների, տվյալների բազաների տեսակների և կառուցվածքների, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մեթոդների առավել խորը ուսուցում
Կառավարման  տեղեկատվական համակարգեր Կառավարման  տեղեկատվական համակարգեր մասնագիտացման ոլորտի` ինֆորմատիկայի հիմունքների,  օպերացիոն համակարգերի, ՎԵԲ կայքերի ստեղծման, ալգորիթմների տեսության, ժամանակակից ծրագրավորման լեզուների և ժամանակակից բոլոր տվյալների բազաների կառուցվածքի և աշխատանքի, ստեղծման և սպասարկման, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մեթոդների առավել խորը ուսուցում

Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Օտար լեղու
  • Հայոց լեզու
  • Տեխնիկական անգլերեն

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Մաթեմատիկակական տրամաբանություն
  • Հանրահաշիվ և երկրաչափություն
  • Կոմպլեքս վերլուծություն
  • Մաթ. Անալիզ
  • Դիսկրետ մաթեմատիկա
  • Դիֆերենցիալ հավասարումներ
  • Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Անալիտիկ երկրաչափություն և գծային հանրահաշիվ
  • Ֆինանսական մաթեմատիկա

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Ինֆորմատիկա
  • Օպերացիոն համակարգեր
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Ալգորիթմների տեսություն
  • Տվյալների կառուցվացք
  • Տվյալների պաշտպանություն և անվտանգություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Վեբ ծրագրավորում
  • Ծրագրավորման լեզուներ և մեթոդներ
  • Տվյալների բազաներ
  • Օպտիմիզացման մեթոդներ
  • Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում
  • Ցանցեր
  • Կոդավորման տեսություն


Դիմելու ընթացակարգ

  1. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2018թ. մայիսի 2-ից  սեպտեմբերի 12-ը:
  2. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  3. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  4. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտները, 2018թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2018թ. օգոստոսի 26-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ