Հոկտեմբերի 16 2017
22310375 1621767444548144 7168737844387504958 n

«Բազմալեզու և բազմամշակույթ կրթությունը շարժունության միջոցով» թեմայով վերապատրաստում-սեմինար

Սույն թվականի  հոկտեմբերի 10-11-ը  Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնը մասնակցեց միջազգային վերապատրաստում-սեմինարի՝ «Բազմալեզու և բազմամշակույթ կրթությունը շարժունության միջոցով» թեմայով, որը նախաձեռնել էին Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպ22310280 1620490798009142 1568119448409633999 nական կենտրոնը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:Վերապատրաստման նպատակն էր աջակցել ՀՀ բուհերի և դպրոցների օտար լեզու դասավանդողներին համապատասխան հմտություններ և կարողություններ ձեռբերելուն, որոնք կխթանեն սովորողների շարժունությունը և փոխանակման ծրագրերի մեջ նրանց ակտիվ ներգրավվածությունը:
Վերապատրաստումը իրականացրեցին միջազգային փորձագետներ Քրիստին Բրոգանը (Իռլանդիա) և Աննա Զուրան (Լեհաստան):