Ապրիլի 07 2018
29662983 1154989721305208 684629215714177148 o

Ճանաչողական այց ՀՀ Փաստաբանների պալատ

2018 թվականի մարտի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողները, ԵՄՀ հենակետային վարժարանի իրավագիտության հոսքի աշակերտները, Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» և Եվրասիա «Դիվանագետների դպրոցի» աշակերտները Իրավագիտության ամբիոնի դասախոսներ Մերի Շահբազյանի և Մարտին Մանուկյանի ուղեկցությամբ կատարեցին

29354638 1154990621305118 144151148922157734 o

Ճանաչողական այց ՀՀ Փաստաբանների պալատ, որի հիմնական նպատակն էր ուսանողներին և  աշակերտներին իրազեկել  Փաստաբանների պալատի գործունեության, նպատակների, խնդիրների, դերի, մարմինների, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների համատեքստում փաստաբանների պալատի, այդ թվում՝ փաստաբանի իրավական կարգավիճակի վերաբերյալ կատարված բարեփումների մասին:

Ուսանողները և աշակերտները նախ հանդիպեցին պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին, այնուհետև պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, ովքեր ներկաների հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ:

Այցի մասնակիցներին ոգևորեց պալատի նախագահի և աշխատակազմի ղեկավարի ընդունելությունը, հարցերին սպառիչ անդրադառնալը և ոլորտը լավագույնս ներկայացնելը: