Ապրիլի 07 2021
img 1655

ԵՄՀ-ն վերահաստատեց համագործակցությունը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ

Հետամուտ լինելով քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված իր քաղաքականությանը՝ Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է բազմակողմանի ձևաչափով խորացնել համագործակցությունը ՀՀ քոլեջների հետ:

Սյս անգամ համագործակցությունը վերահաստատվեց ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ: Համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո կողմերը քննարկեցին մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ու նորարար ծրագրերի ներդրմանն ուղղված հարցեր:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ պայմանագրի կնքմամբ համալսարանը  պատրաստակամ է մասնագիտական առանձնահատկություններին համապատասխան կազմակերպելու տարաբնույթ միջոցառումներ վերջիններիս համար: Ռեկտորը համոզմունք հայտնից, որ համատեղ ծրագրերը կնպաստեն քոլեջի սովորողների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:

Իր խոսքում քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը կարևորեց համալսարանի կողմից մասնագիտական աջակցության տրամադրումը և քոլեջի սովորողների համար հստակ ծրագրերի իրականացումը։