Ապրիլի 09 2021
img 1693

Հերթական համագործակցությունը վերահաստատվեց Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ

Եվրասիա միջազգային համալսարանը, շարունակելով բազմակողմանի ձևաչափով խորացնել համագործակցությունը քոլեջների հետ, վերակնքեց հերթական պայմանագիրը՝ այս անգամ Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ:

Պայմանագիրը կնքելուց հետո կողմերը քննարկեցին մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ու նորարար ծրագրերի ներդրմանն ուղղված հարցեր:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ պայմանագրի կնքմամբ համալսարանը կշարունակի մասնագիտական առանձնահատկություններին համապատասխան քոլեջի սովորողների գիտելիքների ու հմտությունների զարգացումը, վերջիններիս համար տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը: Մասնավորապես, ռեկտորի առաջարկով քոլեջի սաները համալսարանում կմասնակցեն բաց դասերին, վարպետության դասերին, տարաբնույթ այլ միջոցառումների:

Իր խոսքում քոլեջի տնօրեն Սերգեյ Սարգսյանը կարևորեց համալսարանի կողմից քոլեջի սովորողներին մասնագիտական աջակցության տրամադրումը և համոզմունք հայտնեց, որ ուսումնական հաստատությունների համագործակցության ակտիվացումը և պատրաստակամությունը թույլ կտա հասնել կոնկրետ նախագծերի իրականացմանը։