Փետրվարի 26 2020
IMG 9721 scaled

Դաս այընտրանքային նոր մեթոդի կիրառմամբ

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ իրականացվում են անգլերենի ուսուցումը այլընտրանքային մեթոդներով դասընթացների շարքը՝ շեշտը դնելով անգլերենի քերականությունը յուրացնելու վրա: Հերթական դասը վարեց Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ. թ. Սոնա Հակոբյանը։

Դասին ներկայացվեց անգլերենի քերականությունը երգերով սովորելու մեթոդը: Դասընթացի շրջանակներում բացատրվեց պայմանի պարագա երկրորդական նախադասությունները՝ “If I had a million dollar” երգի միջոցով: Մասնակիցներին բաժանվեցին երգի բառերը, քննարկվեցին անծանոթ բառերը, ծանոթացան երգում առկա քերականական կառույցներին:  Այընտրանքային նոր մեթոդի կիրառումը նոր խթան հանդիսացավ ապագա մասնագետների համար։