Մայիսի 26 2021
img 3248

Ամփոփվեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները

Ամփոփվեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները:

Ներդրված մեթոդաբանության և կարգերի հիման վրա՝ նախքան նախապաշտպանությունը՝ աշխատանքները գնահատվել էին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի և Հետազոտական ինկուբատորի կողմից, ստուգվել էր դրանց համապատասխանությունը «Բակալավրի հետազոտական աշխատանքի և մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշպանության ուղեցույց»-ի և «Ակադեմիական ազնվության և գրագողության կանխարգելման կարգ»-ի պահանջներին։ Բացահայտված թերություններն ու բացթողումները, ինչպես նաև դրական փորձը ներկայացվել էին աշխատանքների ղեկավարներին և ուսանողներին։

Աշխատանքների նախապաշտպանության ընթացքում նույնպես ուսանողները ստացան կառուցողական առաջարկներ ամբիոնի դասախոսների, համալսարանի Որակի ապահովման կենտրոնի և Հետազոտական ինկուբատորի աշխատակիցների կողմից, ընձեռվեց հնարավորություն մինչ պաշտպանությունը կատարել շտկումներ:

Հիշեցնենք, որ ուսանողների հետազոտական կարողությունների զարգացումը ԵՄՀ առաջնային խնդիրներից է համարվում։ Համալսարանը նպատակ ունի արմատապես փոխելու բուհում հետազոտական մշակույթը՝ ուսանողներին հետադարձ կապի ապահովման, ինչպես նաև տարբեր դասընթացների իրականացման միջոցով։