Հունիսի 21 2021
slide1 2

Կրկնակի դիպլոմի ծրագիրը առցանց հարթակում ներկայացրեց Աննա Խվորոստյանկինան

Ինչպես գիտենք, Իտալիայի Տուշիայի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը համատեղ իրականացնում են «Իրավագիտություն» («Անվտանգություն և մարդու իրավունքներ») մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր։
Ծրագրի բովանդակությունը և կառուցվածքը, ընդունելության պայմանները դիմորդներին ներկայացրեց կրթական ծրագրի պատասխանատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Խվորոստյանկինան:
Առցանց հարթակում բանախոսը հանգամանալից խոսեց ծրագրի առավելությունների և առանձնահատկությունների մասին, պատասխանեց մասնակիցների հուզող հարցերին:
Նշենք, որ հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Հանդիպումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/YYpIl2iIp14