Հունվարի 12 2023
324873768 1119097905453032 3958247343008215592 n

Ձմեռային դպրոց. «Մարդու իրավունքներ և անվտանգություն. դերակատարներ, մեխանիզմներ և կիրառական գործիքներ»

Եվրասիա միջազգային համալսարանի Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլը կազմակերպում է Ձմեռային դպրոց «Մարդու իրավունքներ և անվտանգություն. դերակատարներ, մեխանիզմներ և կիրառական գործիքներ» խորագրով (Հունվարի 28- Փետրվարի 10)։

Ձմեռային դպրոցը կանդրադառնա ամենաարդիական հարցերին հետևյալ առարկայական ոլորտներում՝

  • Մարդու իրավունքներ,
  • Միջազգային մարդասիրական իրավունք,
  • ԵՄ իրավունք,
  • ԵՄ արտաքին հարաբերություններ և
  • Հումանիտար նախագծերի կառավարում:

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն

Ձևաչափը՝ դեմառդեմ, Երևան

Նախնական ծրագիր.

Հունվարի 28 (շաբաթ) 10:00-12:00 Միջազգային մարդասիրական իրավունք և մարդու իրավունքներ. նմանություններ և տարբերություններ. Մարդու հիմնարար իրավունքները պատերազմի ժամանակ. Խմբային աշխատանք

12:30-14:30 Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային մեխանիզմներ. Խմբային աշխատանք

Հունվարի 29 (կիրակի)

10:00-12:00 Մարդասիրական միջամտության սահմանումը և նմանատիպ այլ հասկացություններ – Մարդասիրական օգնության իրավական շրջանակը. Խմբային աշխատանք

12:30-14:30 Անվտանգության և մարդու իրավունքների դերակատարներ (Մաս 1. Միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ և միջազգային ՀԿ-ներ) Խմբային աշխատանք

Փետրվարի 4 (շաբաթ)

10:00-12:00 Անվտանգության և մարդու իրավունքների դերակատարներ (Մաս 2. Եվրոպական միություն)

12:30-14:30 Խմբային աշխատանք

Փետրվարի 5 (կիրակի)

8:00-21:30 (Ծաղկաձոր) ՀԿ-ների մեթոդներ. Մարդասիրական ծրագրերի կառավարման սեմինար, որին կհաջորդի ընթրիք-քննարկումը

Փետրվարի 6-9. Այցելություն պետական հաստատություններ։

Փետրվարի 10 (ուրբաթ)

9:00-20:30 գործնական այցելություն Կարիտաս-Հայաստան (Գյումրի) և վկայականների հանձնում

Հիմնական բանախոսներն են իրավ. գիտ. թեկնածու Աննա Խվորոստյանկինան և իրավ. գիտ. թեկնածու Նաուրաս Լայուսը:

Ձմեռային դպրոցին մասնակցությունն անվճար է, բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ anna.khvorostiankina@eiu.am էլ հասցեին։

Մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 25-ն է, իսկ տեղերի քանակը՝ սահմանափակ։