Մարտի 09 2021
img 8097

 «ebuh.am»-ի առաձնահատկությունների քննարկման շուրջ հանդիպեցին ԵՄՀ աշխատակիցներն ու մասնագետները

Ս.թ. մարտի 3-ին կազմակերպվեց ԵՄՀ աշխատակիցների հանդիպում-քննարկում  «ebuh.am» համակարգի մասնագետների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել  նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները, վերհանել առաջացած խնդիրները, ներկայացնել բարելավմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև քննարկել հետագա անելիքները: Շեշտը դրվեց ԵՄՀ առանձնահատկությունների վրա  նոր գործիքակազմի կիրառման շրջանակում:

Հանդիպման ընթացքում աշխատակիցները պարզաբանեցին համակարգի հետ կապված մի շարք հարցեր:

Հավելենք, որ «ebuh.am»  համակարգի միջոցով ստեղծվել են ԵՄՀ առանձնահատկություններին բնորոշ լոգիստիկ սկզբունքով հագեցած ճշգրիտ ալգորիթմական լուծումներ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատացնել բուհի գործունեության հիմնական ուղղությունները՝ ապահովելով ուսանողների համար տեղեկատվական միասնական բազա:

Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը, հետամուտ լինելով բարձրագույն կրթության ոլորտում արդի մարտահրավերներին ու նորարարություններին, կարևորում է ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ համալսարանը որոշում ընդունեց այս տարվա սեպտեմբեր ամսից  տեղայնացնել «ebuh.am» համակարգը: