Դեկտեմբերի 24 2020
thumbnail IMG 6438

Եվրասիա միջազգային համալսարանը միացել է «ebuh.am» համակարգին

Եվրասիա միջազգային համալսարանը, հետամուտ լինելով բարձրագույն կրթության ոլորտում արդի մարտահրավերներին ու նորարարություններին, կարևորում է ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ համալսարանը որոշում ընդունեց այս տարվա սեպտեմբեր ամսից  տեղայնացնել «ebuh.am» համակարգը:

Այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ ԵՄՀ աշխատակիցների վերապատրաստում «ebuh.am» համակարգի նոր գործիքակազմի կիրառման շրջանակում: Հանդիպման ընթացքում աշխատակիցները պարզաբանեցին համակարգի հետ կապված մի շարք հարցեր:

Հավելենք, որ «ebuh.am»  համակարգի միջոցով ստեղծվել են ԵՄՀ առանձնահատկություններին բնորոշ լոգիստիկ սկզբունքով հագեցած ճշգրիտ ալգորիթմական լուծումներ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատացնել բուհի գործունեության հիմնական ուղղությունները՝ ապահովելով ուսանողների համար տեղեկատվական միասնական բազա: