Հունիսի 30 2021
img 6917

ԵՄՀ-ն հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցչությանը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) ներկայացուցչությանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի կարողությունների զարգացման պատասխանատու Աննա Դեմիրի, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանի և փոխնախագահ Շուշանիկ Գալոյանի:

Այցի հիմնական նպատակն էր նպաստել երկկողմ համագործակցության խորացմանը և բարձրացնել ESN-ի գործունեության իրազեկվածությունը ուսանողների շրջանում:

Հանդիպման ընթացքում Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցիչները ԵՄՀ ուսանողների հետ քննարկեցին կառույցի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք հարցեր: Հանդիպմանը  մասնակցում էին նաև Էրազմուս+ շարժունության ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողները, որոնք ներկայացրին առաջարկություններ միջազգային փորձի տեղայնացման ուղղությամբ: