Մարտի 12 2021
159979116 5551824518176026 6028600604875535216 n

ԵՄՀ թիմին է միացել Տիգրան Հարությունյանը

Ներկայացնում ենք մեր նոր թիմակցին` Տիգրան Հարությունյանին: Նա կղեկավարի ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագիրը։

Տիգրան Հարությունյանը եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական խմբագիրը, այնուհետև՝ ծրագրավար: Հանդիսացել է «Այգ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրենը, ապա` գործադիր տնօրենը։

Աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես ռուսերեն լեզվով լուրերի խմբագիր, այնուհետև ղեկավարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ծրագրը, մի քանի տասնյակ ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ և վարող:

Տիգրան Հարությունյանն աշխատել է Հայկական հեռուստատեսության առաջին և երկրորդ ալիքներում: Շուրջ 30 տարի աշխատել և աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում՝ լինելով առաջին ալիքի ձայներից մեկը