Մարտի 12 2021
160220539 5555807371111074 5009324544728160139 o

ԵՄՀ թիմին է միացել Էդգար Ամիրխանյանը

Ներկայացնում ենք մեր նոր թիմակցին` պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանին: Նա ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագրի մեդիա նախագծերի պատասխանատուն է։
Էդգար Ամիրխանյանը՝ որպես պրոդյուսեր, ղեկավարել է բազմաթիվ վարկանիշային տեղական և միջազգային նախագծեր, Հանրային ռադիոն ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միության արտաքին կապերի պատասխանտուների հանձնախմբում։
Ներկայում Հայաստանի հանրային ռադիոյի թվային հարթակների պատասխանատուն է, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կոնտենտի թիմի ղեկավարը։ Սկզբում ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, այնուհետև կրթությունը շարունակել է տարբեր կրթական հաստատություններում՝ Լոնդոնի բիզնես ակադեմիա, Վրաստանի PR ակադեմիա, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց։ Այս տարի կստանա Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես-դպրոցի MBA դիպլոմ։