Հունիսի 01 2017
IMG 8932 1

ԵՄՀ աշխատակիցը կիսվում է իր վերապատրաստման արդյունքներով

Եվրասիա միջազգային համասարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերրի Շահբազյանը պրոֆեսորադասսխոսական կազմի և ուսանողներ հետ կիսեց իր գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք էր բերել Չեխիայի Մասարիկ համալսարանում կազմակերպված ,,BUILD BETTER YOU”շաբաթվա ընթացքում։ Նշենք որ, ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։

IMG 8931

Հանդիպման սկզբում Մ.Շահբազյանը անդրադարձ կատարեց ԵՄՀ-ի և Չեխիայի Մասարիկ  համալսարանի միջև

համագործակցությանը, դրա առանցքային դերին և կարևորությանը, ինչպես նաև ստորաբաժանումներ և ֆակուլտետներ կատարած այցերին:

Հանդիպման երկրորդ մասում ներկայացրեց ,,BUILD BETTER YOU” շաբաթվա ընթացքում ձեռքբերված գիտելիքները և հմտությունները: Մ.Շահբազյանը մասնակիցների դատին ներկայացրեց մի քանի փոխներգործուն խնդիրներ, որոնք ուղղված էին զարգացնելու մասնակիցների ուշադրությունը կենտրոնացնելու հմտությունները և ինչպես գտնել խնդիրների լուծման պարզ ճանապարհները։

Ներկաները բավականին արդյունավետ և զարգացնող համարեցին փորձի փոխանակումը: