Մայիսի 10 2019
59819141 436834873738324 6374605656317493248 n

ԵՄՀ դասախոսը Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում դասավանդեց Մասարիկ համալսարանում (Չեխիա)

60149833 290735891831657 3026785610951032832 nՍ.թ. մայիսի 6-ից 10-ը Եվրասիա միջազգային համալսարանի erasmus 1կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արմեն Մարկոսյանը Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում դասավանդեց Մասարիկ համալսարանում (Չեխիա): Հյուրընկալող բուհի միջազգային ուսանողների համար Արմեն Մարկոսյանը ներկայացրեց «Ապահովագրական ընկերությունների 59956000 437122600402495 339944097382924288 nֆինանսական համակարգը․ ՀՀ ապահովագրական շուկան» թեմայով դասախոսություն: Թեմայի շրջանակում բանախոսը ներկայացրեց ՀՀ ապահովագրական շուկայի առանձնահատկությունները, զուգահեռներ անցկացվեցին հանդիպման մասնակիցների երկրների ապահովագրական շուկաների միջև: Ինտերակտիվ հանդիպումը ամփոփվեց մասնակիցների կողմից առաջարկությունների ներկայացմամբ՝ ուղղված ՀՀ ապահովագրական շուկայի բարելավմանը: