Մարտի 25 2019
54415277 2475121235852034 335149445001773056 n

ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտների հերթական հանդիպումը՝ այս անգամ ՀՀ Գլխավոր դատախազություն

54393287 2249894571935337 1293535310788952064 nՍ․թ․ մարտի 21-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց ՀՀ Գլխավոր դատախազություն, որին ներգրավվեցին ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները։ Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ դատախազության դերին, գործառույթներին, կառուցվածքին, դատախազի իրավունքներին ու պարտականություններին։ Այցի շրջանակներում աշակերտներին մանրամասն ներկայացվեցին ՀՀ օրենսդրությամբ գլխավոր դատախազին ներկայացվող 54462726 422535828509300 4882478372090806272 nպահանջները, ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, անդրադարձ կատարվեց ՀՀ դատախազության կարևորագույն դերին՝ որպես արդարադատությանը նպաստող կառույցի։ Մանրամասն քննարկվեցին ՀՀ Սահմանադրությամբ և «Դատախազության 54381444 2266264106766917 6572404731547746304 nմասին» ՀՀ օրենքով ամրագրված դատախազության գործառույթները։

Աշակերտներին անչափ հետաքրքրեց «դատախազ» բառի ստուգաբանական իմաստը։ Այս և մի շարք այլ հարցերին բավականին հանգամանալից պատասխանեցին դատախազները։