Նոյեմբերի 28 2016
Talking men

ԵՄՀ-ն ակտիվ է գիտական կյանքում

2016թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 73-ամյակին նվիրված «Կայուն զարգացման հեռանկարները և մարտահրավերները 21-րդ դարում» հանրապետական գիտաժողովին զեկույցով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող Արմեն Պետրոսյանը։ Նա ներկայացրեց «Մետաղական օգտակար հանածոներ ՀՀ-ում (հանքարդյունաբերության օրինակով)» թեման։ Արմեն Պետրոսյանին ուղղվեցին մի շարք հարցեր ներկայացված թեմայի շրջանակներում, իսկ գիտաժողովի ավարտին տրվեց մասնակցության հավաստագիր։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է Արմեն Պետրոսյանին, մաղթում նրան մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։